Հայաստանի 5 քաղաքներում ձյուն է տեղում
Ապրիլի 20-ին՝ ժամը
00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են,
դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Գեղարքունիքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ
քաղաքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Կոտայքի մարզի Հրազդան, Տավուշի
մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս քաղաքներում և «Մեղրու սար»
կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում
առկա են տեղումներ ձյան տեսքով:
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, Կարմրաքար գյուղում և «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության
ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: