Անտառ թալանելու դեպք է բացահայտվել
Ոստիկանության
Թումանյանի բաժնի ծառայողները, ծառայություն կատարելիս, ապրիլի 18-ին, ժամը
19.00-ի սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն»
մասնաճյուղի «Իքատակ» կոչվող տարածքում հայտնաբերել են ծառի ճյուղերով
քողարկած «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնված շուրջ 5 խմ լորենի և
հաճարենի տեսակներին նմանվող փայտանյութով:
Ավտոմեքենայի մոտ գտնվող, 1990 թ. ծնված Գևորգ Մ.-ն հայտարարել է, որ
ավտոմեքենան պատկանում է իրեն, իսկ փայտանյութի մասին հայտարարել է, որ
ինքը, առանց համապատասխան թույլտվության, ապրիլի 18-ի ցերեկը, նույն
տարածքից, իր բենզասղոցի գործադրմամբ, հատել է 3 կանգուն լորենի և 2
կանգուն հաճարենի, որոնցից 2 հաճարենին և 1 լորենին բենզասղոցով մանրացրել,
բեռնել է ավտոմեքենան, իսկ կտրած մեկական հաճարենին և լորենին թողել է
նույն տարածքում՝ հետագայում տեղափոխելու նպատակով:
Անտառում մնացած հատված ծառերից պատրաստված փայտանյութը տեղում ի պահ է
հանձնվել տարածքի անտառապահին, իսկ փայտանյութով բեռնված ավտոմեքենան
տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր: