Զելենսկին չի ներկայացել հեռուստաստուդիայում կայացած բանավեճին
Զելենսկին չի ներկայացել Ուկրաինայի Հանրային հեռուստաընկերությունում կայացած բանավեճին։
Օրենսդրության համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունում պետք է կայանա նախագահի թեկնածուների բանավեճը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հեռուստաստուդիայում, որտեղ Պորոշենկոն է, հնարավոր է ահաբեկչություն իրականացվի։
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում
դերասան-երգիծաբան Վլադիմիր Զելենսկին ձայների 30.24%-ով գրեթե երկու անգամ
գերազանցել էր երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Վերջինիս օգտին է
քվեարկել ընտրողների 15.95%-ը: