Աջափնյակում երիտասարդն ի նշան բողոքի բարձրացել է էլեկտրասյան վրա՝ կտրելու բարձրավոլտ լարերը
Երեկ՝ ապրիլի 18-ին
լարված իրավիճակ էր ստեծվել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Լուկաշին
թաղամասում, բնակիչները կրկին հավաքվել ու Երևանի քաղաքապետարանից,
Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուներից պահանջում էին լուծել իրենց՝
տարիներ ձգվող խնդիրը․ հայտնում է Shamshyan.com-ը։
Բնակիչներից մի երիտասարդ՝ Հայկ անունով, ի նշան բողոքի բարձրացել էր
բարձրավոլտ էլեկտրալարերի սյան վրա, որպեսզի կտրի էլեկտրալարերը:
Ըստ աղբյուրի՝ բնակիչները պահանջում են իրենց հողից տեղափոխել բարձրավոլտ էլեկտրագծերը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները։
Նրանց հորդորով երիտասարդը իջել է էլեյկտրասյունից, որից հետո մեկնել են
ոստիկանության Մաշտոցի բաժին՝ իրավիճակը քննարկելու համար: