Հաղորդավարուհին հայտնել է` հեռուստաստուդիայում, որտեղ Պորոշենկոն է, հնարավոր է ահաբեկչություն իրականացվի
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հյուրընկալվել է Ուկրաինայի
Հանրային հեռուստաընկերությում։ Հաղորդավարուհին հայտնել է, որ
ոստիկանություն ահազանգ է ստացվել ստուդիայում հնարավոր ահաբեկչության
մասին։
«Մեզ հայտնեցին, որ ստուդիայում կա մեկը, ով կարող է ահաբեկչություն
իրականացնել։ Ինձ խնդրում են այդ մասին եթերում ասել և ես հայտնում եմ,
որպեսզի ով ցանկանում է լքի դահլիճը։ Դա կարող է լինել նախագահի դեմ
մահափորձ»,- հայտնել է հաղորդավարուհին։
Նա առաջարկել է Պորոշենկոյին հեռանալ, սակայն նախագահը, ինչպես նաև հանդիսատեսները, որոշել են մնալ։
Պորոշենկոն Հանրային հեռուստատեսություն է եկել, քանի որ
օրենսդրության համաձայն, այնտեղ պետք է կայանա նախագահի թեկնածուների
բանավեճը։