Շիրակի մարզում 39 տարեկան տղամարդն ինքնասպան է եղել
Շիրակի մարզի Ողջի գյուղում 39 տարեկան տղամարդ է հայտնաբերվել կախված վիճակում։
Ամասիա համայնքի Ողջի գյուղի վարչական ղեկավար Նորայր Մկրտչյանը
SHANTNEWS.am-ին հայտնել է, որ նախնական տվյալներով, ինքնասպան եղածը նույն
գյուղի բնակիչ Մանվել Սողոմոնյանն է՝ ծնված 1981 թվականին։ Դեպքը տեղի է
ունեցել 2 օր առաջ։ Տան հարևանությամբ գտնվող խորդանոցում տղամարդուն
կախված վիճակում հայտնաբերել է նրա մայրը։ Գյուղի վարչական ղեկավար Նորայր
Մկրտչյանը պատմել է, որ տղամարդը ինքնասպան լինելու իր մտադրության մասին
հայտնել է կնոջ քրոջը, ով էլ ահազանգել է ոստիկանություն։
«Այդ օրը երեկոյան, ինձ զանգահարեց մեր գյուղի
ոստիկանության տեսուչը և ասաց, որ Մանվելը նման բան է ասել իր քենուն ու
խնդրեց ինձ, որ ես զրուցեմ Մանվելի հետ, ետ պահեմ նրան այդ մտադրությունից։
Բայց չհասցրեցի, հեռախոսազանգը նոր էի անջատել, երբ Մանվելի կախվելու
մասին լուրն իմացա։ 2 ամիս առաջ էր ամուսնացել, կինը Աշտարակ քաղաքից է ու
մի քանի օր առաջ դարձ էր գնացել հայրական տուն»,- ասել է Նորայր Մկրտչյանը։
Մանվել Սողոմոնյանը գյուղում աշխատել է որպես հովիվ։ Ինքնասպանության
վարկածը նախնական է, իրավապահները քննություն են տանում։ Ըստ
համագյուղացիների և նրա հարազատների` ինքնaսպանության դրդապատճառ կարող էին
լինել ընտանեկան անախորժությունները։