Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է. նա կպրոթեզավորվի
Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է։
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Հումանիտար ականազերծման եւ
փորձագիտական կենտրոնի Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի
Էլբակյանը Մոսկվա տեղափոխվելուց հետո նա կրկնակի վիրահատության էր
ենթարկվել, ապաքինվել է ու վերադարձել Երեւան։ Գտնվում է իր տանը։
Սակրավորի առողջական վիճակը նորմալ է, վերքը լավանալուց հետո
կպրոթեզավորվի։ Հիշեցնենք, որ պատահարը տեղի էր ունեցել մարտի 7-ին։ Հայ
ականազերծողն աջ ոտնաթաթի վնասվածք էր ստացել։