Օձերը ստիպել են Լիբերիայի նախագահին թողնել նստավայրը
Օձերը ստիպել են Լիբերիայի նախագահին հեռանալ իր նստավայրից եւ աշխատել տանը։ Ինչպես տեղեկացնում է BBC-ին, շենքում հայտնաբերվել է երկու սեւ օձ։ Արդյունքում՝ օֆիսի բոլոր աշխատակիցներին նախագահն ուղարկել է տուն մինչեւ ապրիլի 22-ը։
Նախագահի նստավայրը գտնվում է երկրի ԱԳՆ շենքում այն ժամանակվանից ի
վեր, ինչ 2006-ին հրդեհը ոչնչացրել էր նախագահական առանձնատունը։ Նախագահը
աշխատակիցներին ուղարկել է տուն, մինչեւ որ որսան օձերին։