Հայաստանի ՊԵԿ պատվիրակությունը այցելել է Վրաստան
Վրաստան այցի
ընթացքում քննարկվել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի
ֆինանսների նախարարության միջև համագործակցության հարցեր։
Պետական եկամուտների
կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանի՝ Վրաստանի Հանրապետություն
այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի ֆինանսների
փոխնախարարներ Լերի Բարնաբիշվիլիի և Լաշա Խութիշվիլիի հետ: Քննարկվել են
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների
նախարարության միջև համագործակցության վերաբերող հարցեր: Այնուհետև
Վրաստանի ֆինանսների նախարարության կազմում գործող Քննչական
ծառայությունում կայացել է հանդիպում ղեկավար անձնակազմի հետ` ծառայության
ղեկավար Սոսո Ռամիշվիլի գլխավորությամբ: Ստորաբաժանումը զբաղվում է
տնտեսական հանցագործությունների բացահայտմամբ, կանխմամբ և քննությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հուշագիր
ստորագրելու մասին, որը կվերաբերվի միջազգային պայմանագրերով նախատեսված
տեղեկությունների օպերատիվ փոխանակմանը, փոխադարձ հետաքրքրություն
ներկայացնող հարցերի շուրջ համագործակցությանը: Հանդիպման ընթացքում
կողմերն անդրադարձել են այն բոլոր խնդրահարույց հարցերին, որոնք առաջանում
են տնտեսական հանցագործությունների, մասնավորապես՝ հարկային
հանցագործությունների քննության ժամանակ: