Աշոտը ե՞րբ ա գալու, կարոտել եմ. փոքրիկ Արփին ընդմիջեց հայրիկի՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է
քաղաքացիների հարցերին: Հերթական հարցի պատասխանն ընդմիջվեց, երբ ներս
եկավ նրա փոքրիկ դուստրը՝ Արփին:
«Աշոտը ե՞րբ ա գալու, իրան կարոտել եմ»,- հարցրեց նա:
«Ծառայությունը ավարտի, գալու է»,- պատասխանեց Փաշինյանը:
Աշոտը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին է, ով այժմ զինվորական ծառայության մեջ է: