Մեկնարկել է Պորոշենկո-Զելենսկի բանավեճը (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ապրիլի
19-ը կարևոր օր է. այսօր՝ քարոզարշավի վերջին օրը, Ուկրաինայի ժամանակով
19:00-ին (Երևանի ժամանակով 20:00-ին) մեկնարկել է Ուկրաինայի գործող
նախագահ Պյոտր Պորոշենկոյի և շոումեն Վլադիմիր Զելենսկու բանավեճը։
«Настоящее Время»-ն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրում է է Պորոշենկո-Զելենսկի բանավեճը:
Լրատվամիջոցներն այս բանավեճն «աննախադեպ» են որակում. երկու քաղաքական գործիչները մարզադաշտում դեռևս չեն բանավիճել: