Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին (ուղիղ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 19-ին, իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա գրառում էր կատարել՝ հորդորելով
քաղաքացիներին հարցեր ուղղել իրեն ֆեյսբուքյան գրառման
մեկնաբանություններում։ «Սիրելի հայրենակիցներ.
Ուրբաթ օրը ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին:
Կաշխատենք նույն սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած
հարցերին: Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ
հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր հարցերից ընտրելու այլ տարբերակ
չեմ կարողանում մտածել:
Խնդրում եմ հարցերը գրել այս գրառման ներքո, կամ likeել ձեզ դուր եկած
հարցերը: Շնորհակալ եմ: Հանդիպում ենք ուրբաթ օրը, ապրիլի 19-ին՝ ժամը
20.00: Լավ եղեք»,–գրել էր նա։