«Արսենալը» ներկայացուցիչ չունի շաբաթվա խորհրդանշական հավաքականում
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերի խորհրդանշական հավաքականը: Իտալական «Նապոլիին» նվազագույն հաշվով հաղթած Լոնդոնի «Արսենալը» ներկայացուցիչ չունի:
Դարպասապահ. Նետո («Վալենսիա»):
Պաշտպաններ. Դանի դա Կոստա («Այնտրախտ»), Մուկտար Դյակաբի («Վալենսիա»), Մակոտո Հասեբե («Այնտրախտ»), Անտոնիո Լատորե («Վալենսիա»):
Կիսապաշտպաններ. Տոմաշ Սոուչեկ («Սլավիա»), Դանիել Պարեխո («Վալենսիա»), Ֆիլիպ Կոստիչ («Այնտրախտ»), Պետր Շեւչիկ («Սլավիա»), Պեդրո («Չելսի»):
Հարձակվող. Օլիվյե Ժիրու («Չելսի»):
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում «Արսենալը» կխաղա իսպանական «Վալենսիայի» հետ, իսկ Լոնդոնի «Չելսիի» մրցակիցը կլինի Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»: