Լևոն Արոնյանը հանդես կգա վաղը մեկնարկող «Գրենկե Չեսս Կլասիկ» միջազգային մրցաշարում
Վաղը`ապրիլի 20-ին, Գերմանիայում կմեկնարկի «Գրենկե Չեսս Կլասիկ» միջազգային մրցաշարը, որին մասնակցելու են 10 շախմատիստներ, այդ թվում՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:
Մասնակիցների թվում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանան, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, հանրահայտ ֆրանսիացի գրոսմայստերներ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը, Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչը, իսպանացի Ֆրանսիսկո Վալեխոն, ինչպես նաև Գերմանիան ներկայացնող Գեորգ Մեյերը և 14-ամյա միջազգային վարպետ Վինսենթ Կեյմերը:
Առաջին տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Արկադի Նայդիչի հետ: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից և կտևի մինչև ապրիլի 29-ը: