ԱԺ-ն ընդունեց մի շարք օրինագծեր
Խորհրդարանականներն ապրիլի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել են մի շարք օրինագծեր:
Մասնավորապես, ընդունել են.
«Վարչական իրավախախտումների մասին» օրենքում լրացումներ մտցնելու օրինագիծը («կողմ»՝ 86, «դեմ»՝ 0, ձեռնպահ՝ 2);
«Ձերբակալված եւ կալանված անձանց պահման մասին» Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 94, «դեմ»՝ 0, ձեռնպահ՝ 0);
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 97, «դեմ»՝ 0, ձեռնպահ՝ 0)։