Ապարանի հատվածում ձյուն և բուք է, Սյունիքի մարզի մի մասում՝ մառախուղ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում առկա է ձյուն և բուք:
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, Կարմրաքար գյուղում և «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: