Գիտնականները գտել են տիեզերքի «առաջին» մոլեկուլը (տեսանյութ)
SOFIA աստղադիտարանի գիտնականները կարևորագույն արդյունք են գրանցել
տիեզերքի ուսումնասիրման գործում: Գիտնականները հայտնաբերել են տիեզերքի
«առաջին» մոլեկուլը: Այս մասին հաղորդում է NASA-ն:
Ըստ մասնագետների՝ առաջին մոլեկուլը տիեզերքում եղել է հելիումի հիդրիդի
իոնը: Մեծ պայթյունից շուրջ 100 000 տարի անց տարածությունում հայտնվել են
ջրածնի, հելիումի և լիթիումի ատոմներ: Հելիումի և իոնացված ջրածնի
միացումից էլ առաջացել է հելիումի հիդրիդի իոնը(HeH+):
Ամեն մոլեկուլ ունի իր առանձնահատուկ ճառագայթումը: Մասնագետները հենց
դրա շնորհիվ էլ հայտնաբերել են հելիումի հիդրիդի իոնը Ծիր Կաթինի NGC 7027
համակարգում, որը գտնվում է Երկրից 3000 լուսային տարի հեռավորության վրա:
Այս տարրը ամենատարածվացներից մեկն է Երկրի վրա: Սակայն դրա առկայությունը տիեզերքում ապացուցել մինչև հիմա չէր հաջողվում: