Արիանա Գրանդեն 8 մլն դոլար է վաստակել Coachella փառատոնին
Հունվարին համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ հայտնի
ռեփեր Քանյե Ուեսթը համաձայնության չի եկել Coachella երաժշտական փառատոնի
կազմակերպիչների հետ և հրաժարվել է որպես հիմնական կատարող ելույթ ունենալ
փառատոնին: Փոխարենը փառատոնի կազմակերպիչները հրավիրել են երգչուհի Արիանա
Գրանդեին։ Նրանց մտքով անգամ չէր անցնում, որ Արիանան կկարողանա թեժ ու
դինամիկ շոու կազմակերպել: Երգչուհին մի քանի երգից կազմված շոուի համար
ստացել է 8 մլն դոլար գումար:
Փաստացի, երգչուհին, վերջին վայրկյանին փոխարինելով Քանյե Ուեսթին, կարողացել է վաստակել 8 մլն դոլար, որն անհավատալի է:
The New Yorker պարբերականը նշում է, որ սովորաբար նույն երաժշտական փառատոնի ընթացքում երգիչները վաստակում են 3-5 մլն դոլար:
Coachella երաժշտական փառատոնին Արիանա Գրանդեն ելույթ է ունեցել N Sync
խմբի անդամների հետ, նրանց հետ կատարել է Tearin Up My Heart երգը,
ինչպես նաև կատարել է Bang Bang երգը Նիկի Մինաժի հետ համատեղ: Երգչուհին
շոու ծրագրում ներառել էր նաև իր նոր ալբոմի արդեն սիրված երգերը: