Սաուդյան Արաբիան և Իրաքը պայմանավորվել են անվտանգության ոլորտում համագործակցության մասին․ ԶԼՄ-ներ
Սաուդյան Արաբիան եւ
Իրաքը պայմանավորվել են անվտանգության եւ հետախուզության ոլորտում
համագործակցության մասին՝ հայտնում է Reuters-ը։
Իրաքի ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ Ալի Ալ Հաքիմի խոսքերով, Էր Ռիադը ձգտում է
նրան, որ Բաղդադը զսպի Իրանի, որպես տարածաշրջանային հակառակորդի,
ազդեցությունը։
Համագործակցության մասին հայտարարությունն արվել է Իրաքի վարչապետ Ադել
Աբդուլ Մահդիի գլխավորությամբ Սաուդյան Արաբիա իրաքյան պատվիրակության
պետական այցի ժամանակ։
Վարչապետը հանդիպել է գահաժառանգ արքայազն Մուհամմեդ Բեն Սալմանի եւ թագավոր Սալմանի հետ։
Կողմերը ստորագրել են առեւտրային, էներգետիկ եւ քաղաքական համագործակցությանը վերաբերող 13 համաձայնագիր։