Մամուլի տեղեկությունը, թե վարչապետը մերժել է ԱԱԾ-ին Սանասարյանի հարցով, իրականությանը չի համապատասխանում
Քիչ առաջ որոշ կայքեր հղում անելով «Փաստինֆո»-ին գրեցին, թե վարչապետի
մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ վարչապետ Փաշինյանը մերժել
է Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԱԾ
քննիչի ներկայացրած միջնորդությունը:
Իրականում, սակայն, պարզվում է, Վլադիմիր Կարապետյանը նման
հայտարարություն չի արել եւ հրապարակումները կեղծ են: Քիչ առաջ մեզ հետ
զրույցում վարչապետի խոսնակը ԱԱԾ-ի միջնորդության վերաբերյալ ընդամենը
ասաց. «ԱԱԾ-ն վարչապետի ենթակա մարմին է»: