69-ամյա կինը ծանրաձողով աշխարհի ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
69-ամյա ամերիկուհի Շերի Մոբլին իր տարիքային խմբում աշխարհի ռեկորդ է
սահմանել փաուերլիֆտինգ մարզաձևում: Գետնից ձգում վարժությունում նա
բարձրացրել է 138 կիլոգրամանոց ծանրաձողը: Տարեց կինը կարող է նաև
ծանրաձողով 175 անգամ կքանիստ կատարել: Ի դեպ, նրա քաշն ընդամենը 55․8
կիլոգրամ է:
Մոբլին մարզվում է 60 տարեկանից: Նա մարզադահլիճ էր եկել օստեոպարոզ
հիվանդության դեմ պայքարելու համար: Բայց ծանրաձողը տատիկին դուր եկավ, և
նա ի վերջո որոշեց աշխարհի ռեկորդ սահմանել:
Տատիկն ասում է, որ իր մյուս հասակակիցների նման տանը նստել չի կարող և շաբաթական չորս անգամ 2 ժամով այցելում է մարզադահլիճ: