Վրաստանում մոլեգնում է կարմրուկի համաճարակը. ամեն օր բացահայտվում են վարակման տասնյակ դեպքեր
Տարեսկզբից Վրաստանում գրանցվել է կարմրուկով հիվանդացության ավելի քան 3
հազար դեպք: Հարևան երկրում մասնագետներն ամեն օր արձանագրում են
կարմրուկով վարակման 15-25 նոր դեպք, ինչը տագնապալի ցուցանիշ է, հաղորդում
է վրացական «Առաջին ալիքը»` հղում անելով Վրաստանի հիվանդությունների
վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան
Գամկրելիձեին:
Տարվա կտրվածքով կարմրուկով վարակման 10 դեպքը համարվում է նորմա:
Մինչդեռ 2019 թվականի սկզբից Վրաստանում գրանցվել է կարմրուկով վարակման
ավելի քան 3 հազար դեպք, ինչը գերազանցում է նախորդ ողջ տարվա ցուցանիշը:
Վերջին տվյալներով` կարմրուկի դեմ պատվաստում է ստացել 118 հազար մարդ,
սակայն դա բավարար չէ: Հիվանդությունը չի նահանջի, մինչև երկրի պատվաստված
բնակիչների թիվը չհասնի 350 հազարի:
Վրաստանում կարմրուկով վարակման դեպքեր ամենից շատ արձանագրվում են Թբիլիսիում: