«Իմ քայլը» դաշինքի պատգամավորը առաջարկել է քրեականացնել ֆինանսական միջնորդների գովազդը
Նա ենթադրում է, որ վարկերի մոտ 90 տոկոսը, որոնք ֆինանսական
միջնորդների աջակցությամբ վերցվել են քաղաքացիների կողմից, այդպես էլ չեն
մարվի, քանի որ այդ քաղաքացիներն ի սկզբանե արդեն որոշել են ոչինչ
չվերադարձնել։ Նրա խոսքերով, այդպիսի մարդկանց թիվը հասնում է տասնյակ
հազարի։ «Արդյունքում այդ չմարված վարկերը բանկերը սկսում են հաշվառել
իրենց ռիսկերի ցուցակում եւ կա՛մ բարձրացնում են տոկոսային դրույքաչափերը,
կա՛մ ուղղակի դրանք չեն նվազեցնում։ Այսպիսով, այդ ամենը ինչ-որ չափով
ազդում է տնտեսական զարգացման վրա»,- պարզաբանել է Աղազարյանը։
Նա նաեւ առաջարկել է կրկնակի խախտման դեպքում չտուգանել ֆինանսական
միջնորդներին, այլ քրեական պատասխանատվության ենթարկել նրանց։ Հիշեցնենք,
որ Ազգային ժողովի նիստում քննարկվել է ֆինանսական միջնորդների
ծառայությունների գովազդի սահմանափակման մասին օրենսդրական նախագիծը, որով,
մասնավորապես, առաջարկվում է նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով
տուգանք սահմանել այն ընկերությունների եւ իրավաբանական անձանց համար,
որոնք գովազդում են իրենց կողմից առաջարկվող ծառայությունները՝ դրա համար
չունենալով համապատասխան լիցենզիա։