Հրապարակվել է այրված Աստվածամոր տաճարի` տիեզերքից արված լուսանկարը
Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքին բռնկված հրդեհի ժամանակ տիեզերքից
լուսանկար է արվել: Լուսանկարը հրապարակվել է ԵՄ` տիեզերքի
ուսումնասիրությամբ զբաղվող Copernicus ծրագրի Twitter-ի էջում:
Լուսանկարի նկարագրության մեջ նշվում է, որ պատկերը ներկայացրել է
ամերիկյան Planet Labs ընկերությունը, որը փոքր արբանյակներ է ստեղծում՝
տիեզերքի ուսումասիրության համար:
Copernicus-ը նաև հրապարակել է տաճարի` մինչև հրդեհն արված լուսանկարը:
Ապրիլի 15-ին, Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ էր
բռնկվել: Տաճարի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է շուրջ 400 մարդ,
ժամեր տևած հրդեհաշիջման աշխատանքներից հետո կրակը հաջողվել էր մարել։
Այն լիովին ոչնչացրել էր տաճարի տանիքը, սրածայր գագաթն ու ժամացույցը։
Հրդեհի ժամանակ տաճարից հասցրել էին դուրս բերել Փշե պսակը, որը
խաչելությունից կարճ ժամանակ առաջ եղել էր Հիսուսի գլխին: Կարճ ժամանակ անց
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր Եվրոպական
խորհրդարանում դրամահավաքի մասին:
Գումարներ էին հատկացվել
նաև բազմաթիվ բարերարների ու մեծահարուստների կողմից: Տարբեր երկրների
ղեկավարներ իրենց ցավակցությունն էին հայտնել համաշխարհային նշանակության
պատմամշակութային կոթողի ու համաշխարհային նշանակության ճարտարապետության
ավերման առթիվ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես դեպքի առթիվ իր ափսոսանքն էր հայտնել Ֆրանսիայի ժողովրդին: Ֆրանսիայի նախագահն ավելի ուշ հայտարարել էր, որ
տաճարի ամբողջական վերականգնումը հնարավոր կլինի իրականացնել 5-6 տարում:
Այս ամբողջ ընթացքում տաճարը փակ կմնա: