Նյու Յորքի Սուրբ Պատրիկի տաճարը փորձել են հրդեհել
Նյու Յորքի Սուրբ Պատրիկի տաճարի մոտակայքում ձերբակալել են տղամարդու`
ձեռքին բենզինով լի երկու տարա: Նախնական տվյալներով՝ նա պատրաստվել է
կրակի մատնել տաճարը: Այս մասին տեղեկությունը տարածվել է տեղի ոստիկանական
ծառայության Twitter-ի էջը:
Նյու Ջերսի նահանգի բնակիչը սկզբում հարցաքննության ժամանակ հրաժարվել է
մեկնաբանել, թե ինչու է դյուրավառ հեղուկով տարաները փորձել մտցնել տաճար,
ավելի ուշ ասել է, որ իր մեքենայի բենզինը սպառված է եղել, ինքն էլ փորձել
է տաճարով անցկացնել տարաները՝ մեքենան լիցքավորելու համար: Ոստիկանները
ստուգել են տղամարդու մեքենան ու պարզել, որ բաքում բենզին է եղել: