Հայկ Սարգսյանը` Դավիթ Սանասարյանի շուրջ բարձրացած աղմուկի մասին
Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ
Սարգսյանին լրագրողները հիշեցրել են, որ նա եղել է ՊՎԾ ղեկավար Դավիթ
Սանասարյանի նախկին տեղակալը, իսկ Սանասարյանն այսօր հայտնվել է քրական
գործի թիրախում:
«Իմ պաշտոնավարման հետ կապված որևէ քրեական գործ չի
հարուցվել, բոլոր այդ քրեական գործերը տեղի են ունեցել ԱԺ տեղափոխվելուց
հետո, այսինքն՝ իմ Պետական վերահսկողական ծառայությունում աշխատելու
ժամանակահատվածում որևէ նման փաստ չի եղել, որի առթիվ նյութեր են
նախապատրաստվել»,- պատասխանել է Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ քրեական
գործին տեղյակ են այնքանով, որքանով հրապարակել են ԶԼՄ-ները:
Նրա խոսքով` իր համար անհասկանալի է, երբ գրում են, որ իշխանությունը
ծրագրված քաղաքականության արդյունքում է ցանկանում պաշտոնանակ անել
Սանասարյանին: