Փակ քվեարկություն է անցկացվում Հայաստանի խորհրդարանում
Հայաստանի Ազգային ժողովում ապրիլի 18-ին ընթանում է քվեարկություն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նշանակման հարցի վերաբերյալ, տեղեկացնում է News.am-ի թղթակիցը։ Հիշեցնենք, որ այդ պաշտոնին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրել է Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանին, որը, խորհրդարանում քննարկման ժամանակ, ենթարկվել է քնադատության խորհրդարանական ընդդիմության կողմից՝ հանձինս «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների։ Բաղրամյանի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել նաեւ կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից։ Բայց նրանք, այնուամենայնիվ, խոստացել են «կողմ» քվեարկել։