Բաղրամյանը հակադարձեց Գորգիսյանին
Մի երկու-երեք էջ կենսագրություն կարդալով դժվար է մարդու սկզբունքայնության մասին կարծիք հայտնել։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԾԿՀ նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի մեղադրանքներին, թե Բաղրամյանն անսկզբունքային է։
Նա ասաց, որ իր կարծիքը միշտ հայտնել է՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոնում է եղել, բայց կարծիք հայտնելը չի երևացել, քանի որ պաշտոնները ցածր են եղել ու որոշումներում չեն արտացոլվել։ Բաղրամյանը խոստացավ, որ ԱԺ քվեն ստանալու դեպքում անելու է ամեն ինչ` ՀՀ քաղաքացիների և տնտեսվարողների շահերը հավասարակշռելու համար։