Գերեզմանում էլ լինեմ պարքարելու եմ կոռուպցիայի դեմ. Դավիթ Սանասարյան
Քրեական գործի մանրամասների մասին չեմ կարող խոսել, որովհետեւ նման պարտավորություն ունեմ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
«Բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող համապատասխան տեղեկատվություն տալ, որպեսզի չկարողանան իմ բարի համբավի վրա որեւիցե բիծ անեն, որը ձեռք է բերվել տասնյակ տարիների պայքարի արդյունքում: Այն ձեռք է բերվել սկզբունքային ու ազնիվ ապրելու արդյունքում, եւ ինչ նախաքննական մարմին էլ ուզում է լինի չեն կարող, ինչ ցուցմունք տվող ուզում է լինի չեն կարող չեն կարող դրա վրա խազ քաշել, ես բնականաբար համաձայն չեմ դրա հետ եւ վիճարկելու եմ համապատասխան իրավական ընթացակարգով: Կարգավիճակի վերաբերյալ հարցերը տվեք ԱԱԾ-ին: Այո, ես հարցաքննվել եմ, առերեսվել եմ, ասել եմ այն, ինչ ինձ հայտնի է»,- ասաց Սանասարյանը:
Նա նշեց, որ չի կարող հայտնել, թե ով ինչ ցուցմունք է տվել իր դեմ. «Կարող եմ ասել, որ որեւիցե կառույց չի կարող ինձ որեւէ կոռուպցիոն երեւույթի հետ կապել, քանի որ ես մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երեւույթ: Ինձ հեգնողներին էլ ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ պարքարելու եմ կոռուպցիայի դեմ»,-ասա նա: