. Տիգրան Ուլիխանյանի խոսքավ նրան ոչ մի պաշտոն չի առաջարկվել նա այդ մասին կարդացել է լրատվամիջոցներում
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մամուլում տարածված այն տեղեկությանը, թե իբրև իր թեկնածությունն է դիտարկվում Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում.
«Ինձ որևէ պաշտոն չի առաջարկվել, ես դրա մասին այսօր կարդացել եմ լրատվամիջոցներում»:
Նա անդրադարձել է Դավիթ Սանասարյանի գործունեությանը և նշել, որ իր տեղեկություններն այնքան են, որքան լրատվամիջոցներում: Նա նշեց, որ առանձնահատուկ տեղեկությունների չի տիրապետում, չի հետաքրքրվել և չի պատրաստվում, քանի որ գործը նախաքննական փուլում է:
Լրագրողի այն հարցին, թե առաջարկ լինելու դեպքում կհամաձայնի՞ այդ պաշտոնին, պատգամավորը պատասխանեց.
«Այս պահին դրա վերաբերյալ չեմ ուզում խոսել, որովհետև ես առարկայացող թեմաների վերաբերյալ չեմ էլ մտածում»:
Պատգամավորը նշեց, որ մենք պետք է սովորենք, որ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ կարող են լինել կասկածյալ, սակայն կարող են կրկին անցնել աշխատանքի կամ էլ դատապարտվել:
Տիգրան Ուլիխանյանի խոսքով՝ այդ ամենը պետք է մեզ համար դառնա նորմալ բնականոն երևույթ: