Հանքարդյունաբերության ոլորտն առավել բաց, թափանցիկ և հաշվետու կառավարում կունենա. Գարեգին Բաղրամյան
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը խորհրդարանում ներկայացրեց «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից նախագծերի փաթեթը: Նա հիշեցրեց՝ Հայաստանը 2017 թ. մարտ ամսից հանդիսանում է արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության թեկնածու երկիր:
«Դա միջազգային կազմակերպություն է, որին անդամակցելով՝ ստանձնել ենք որոշ պարտավորություններ, որոնց կատարումը պետք է բերի հանքարդյունաբերության ոլորտի առավել բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման: Պարտավորությունից մեկն էլ ոլորտում գործող հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումն է: Նախագծերի այս փաթեթով այդ գործընթացը կարգավորվում է»,- ասաց նա: