Ծրագրից խոսեք, ինչ եք շորերի անվանումներ տալիս. ԱԺ-ում քննարկումները թեժանում են. (տեսանյութ)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը ապրիլի 18-ին խորհրդարանում արձագանքեց «Բարգավաճ Հայաստան»-ից հնչած քննադատությանը՝ ասելով.
«Երբ հայտարարեցի հիշողությունը չկորցնելու մասին, հարգարժան գործընկերս նույնիսկ նեղսրտեց, թե հիշողությունը չկորցնելու համար պետք է հիշողություն ունենալ ու անմիջապես ինձ մեղադրեց կոստյումի հետ կապված արտահայտություն անելու համար, այն դեպքում, երբ այդ մասին հայտարարել էր այլ պատգամավոր: Պետք է հիշողություն ունենալ ու հիշել, որ իրենց խմբակցության ղեկավարը, լինելով 16 տարվա պատգամավոր, առաջին անգամ ելույթ է ունեցել այս տարվա հունվարին»:
Պատգամավորը շեշտեց՝ դիմացինին մեղադրելու համար գոնե պետք է այդ հիշողություն ունենալ, պետք է հիշել սեփական խմբակցության ելույթ ունեցող, հրապարակային միտք արտահայտող կազմը, այն դեպքում, որ 4 գումարում իրենց խմբակցությունը ԱԺ-ում մոտ 3 տասնյակ պատգամավորով ներկայացված է եղել, բայց միշտ ԱԺ ամբիոնից ելույթ է ունենում 5-6 պատգամավոր: