Ամուլսարի հանքի մոտ Nissan Kicks ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ
Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 17-ին, ժամը 20:01-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ամուլսարի հանքավայրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan Kicks» մակնիշի ավտոմեքենան (1 ուղևոր):