Դավիթ Սանասարյանին փոխարինող են փնտրում․ թեկնածուն արդեն հայտնի է
«Ժողովուրդ» թերթը
գրում է․ «Նախօրեին լուրեր տարածվեցին, որ ՊՎԾ աշխատակիցների դեմ
հեմոդիալեզի սարքավորումների գնման գործընթացի վերաբերյալ ԱԱԾ-ում
հարուցված քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը եւս կասկածյալի
կարգավիճակում է: Ու կրկին ակտիվացել են Սանասարյանի հրաժարականի մասին
խոսակցությունները։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանական շրջանակներում Դավիթ
Սանասարյանի փոխարեն այս պահին դիտարկվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության
պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի թեկնածությունը:
Նշենք, որ նա թավշյա հեղափոխությունից հետո` մինչեւ պատգամավոր դառնալը,
եղել է ՊՎԾ պետի տեղակալ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Տիգրան
Ուլիխանյանը, սակայն, նշեց. «Ինձ այդպիսի ցանկության մասին չեն հայտնել,
նման առաջարկ չեմ ստացել»։
Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի` Սանասարյանին որպես կասկածյալ
ներգրավելու համար հիմք է հանդիսացել այն, որ նրա դեմ ցուցմունք է տվել ՊՎԾ
աշխատակից Գեւորգ Խաչատրյանը, որը նախկինում աշխատել է ՊՆ-ում, սակայն
այդտեղից գնումների հետ կապված աղմկահարույց մի պատմությունից հետո ազատվել
է: Ինչ վերաբերում է Սանասարյանին, ապա նա այսօր պաշտպանության կարիք
ունի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում