Սասուն Միքայելյանի կոպիտ «կիքսը». այս հարցով Տոնոյանը դիմել է վարչապետին
«Փաստ» թերթը գրում
է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, պաշտպանության նախարարությունը
չափազանց վատ է ընդունել ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սասուն
Միքայելյանի՝ ԱԺ-ում նախօրեին արված հայտարարությունն այն մասին, թե «մեր
զինվորները առաջին գիծը հազիվ են պահում եւ գրեթե չեն հերիքում»:
Պատահական չէր, որ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ճիշտ է՝
մեղմ, սակայն օպերատիվ ձեւով արձագանքեց: Ըստ էության, Սասուն Միքայել յանը
հայտարարություն է արել, որն իր մեջ ռազմական, պետական գաղտնիքի
էլեմենտներ է պարունակում:
Եվ ընդհանրապես, եթե նույնիսկ ընդունենք, որ ասվածի մեջ ճշմարտություն
կա, ապա ամեն ինչ չէ, որ կարելի է բարձրաձայնել: Մեր տեղեկությունների
համաձայն, այս թեմայով վարչապետ Փաշինյանի հետ իր մտահոգությունները կիսել է
նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը»: