«Իմ քայլը» խմբակցության «գորշ կարդինալը»
«Փաստ» թերթը գրում
է. «Փաստ» թերթի տեղեկություններով, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար
Վահագն Հովակիմյանին «կուլիսներում» համարում են խմբակցության «գորշ
կարդինալ»:
Ըստ մեր աղբյուրների, նրա վրա է դրված կուսակցության քաղաքական գծի
պատասխանատվությունը: Հենց դրանով է պայմանավորված, որ Հովակիմյանը
հիմնականում ելույթ է ունենում բավականին լուրջ ու քաղաքական ենթատեքստ
ունեցող հարցերի վերաբերյալ:
Նա հատկապես առանցքային դերակատարություն ունի հանձնաժողովների նիստերի
քննարկումների ժամանակ. հաճախ Հովակիմյանի խոսքը հանձնաժողովների ՔՊ-ական
նախագահների խոսքից ազդու է լինում: Հիմնական քաղաքական շեշտադրումների ու
ելույթների բովանդակային պատասխանատուն նույնպես Հովակիմյանն է:
Ի դեպ, շատերն այն կարծիքին են, որ դրա պատճառը ոչ միայն այն է, որ
Հովակիմյանը Նիկոլ Փաշինյանի հետ անցած երկար ճանապարհ ունի եւ հանդիսանում
է նրա ամենավստահելի մարդկանցից մեկը, այլեւ այն, որ նա այս խմբակցության
քիչ պատգամավորներից է, որը բավականին ադեկվատ է, հավասարակշռված եւ
տիրապետում է իրավիճակին»:
Մանրամասն՝թերթի այսօրվա համարում.