Ռիո դե Ժանեյրոյում երկու շենքի փլուզման հետևանքով զոհվել է 19 մարդ
Ռիո դե Ժանեյրոյում փլուզվել են ապօրինի կառուցված երկու շինություններ։
Զոհվել է 19 մարդ։ Հաղորդվում է 8 տուժածի մասին, որից 3-ը գտնվում են
հիվադանոցում։ Այս մասին հայտնում է Brasil պորտալը։
Եվս 5 մարդ անհետ կորած է համարվում։ Փրկարարները փլատակների տակ որոնում են անհետ կորածներին։
Փլուզման պատճառների մասին չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ այդ շրջանը սաստիկ տուժել էր անձրևներից։