Տոտենհեմի առաջատարներից մեկը կտեղափոխվի Ռեալ
«Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը մոտ է ակումբը լքելուն:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, 27-ամյա դանիացին չի պատրաստվում երկարաձգել պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ:
Էրիկսենի տրանսֆերը գնելու հիմնական թեկնածուն համարվում է Մադրիդի «Ռեալը»: Դանիացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2020 թվականին:
Transfermarkt-ը Էրիկսենի տրանսֆերը գնհատում է 85 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Էրիկսենը մասնակցել է 42 խաղի՝ դառնալով 8 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: