Ալեն Դելոնը կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի
Ֆրանսիացի 83-ամյա դերասան Ալեն Դելոնին շնորհվել է Կաննի միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» պատվավոր մրցանակը:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, ֆրանսիացի դերասանը մրցանակը կստանա մայիսին: «Մենք երջանիկ ենք, որ Ալեն Դելոնը համաձայնել է վերցնել այդ մրցանակը», - ասել է փառատոնի գլխավոր տնօրեն Տիերի Ֆրեմոն:
«Ոսկե արմավենու ճյուղով» կընդգծվի այն դերասանի նշանավոր կարիերան, որը նկարահանվել է բազմաթիվ հանրահայտ ֆիլմերում: