27-ամյա Նորայր Ղուշչյանը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 27-ամյա Նորայր Ղուշչյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։
Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունից խնդրում են դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1–02, 055–68–68–62 հեռախոսահամարներով։