Գաղափարներով կիսվեք, ընդառաջ կգնանք․ Փաշինյանը՝ Բագրատյանին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, շուտով նաև Հաշվեքննիչ հանձնաժողովը պետք է համալրվեն նոր կադրերով։ ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն հարցրեց՝ հնարավոր չէ՞, որ այդ հանձնաժողովների նախագահներից բացի խորհրդարանը հնարավորություն ունենա առաջարկելու նաև անդամներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մտքերի այդ ընթացքը լավն է, և քանի որ իրենք էլ չունեն արդեն որոշված կադրեր, որոնք պետք է համալրեն այդ հանձնաժողովները, լավ կլինի` խորհրդարանն էլ առաջարկի իր թեկնածուներին։
«Էդպիսի գաղափարներ, որ ունենում եք, կիսեք էդ գաղափարները, մենք հաճույքով ընդառաջ կգնանք»,- ասաց Փաշինյանը։