Արթուր Դավթյանը խոստացել է առաջիկայում տեղեկություն հրապարակել Դավիթ Սանասարյանի առնչությամբ
«Տեղյակ եք, որ վերահսկողական ծառայության աշխատակիցների առնչությամբ քրեական գործ է քննվում նաև քրեական հետապնդումներ են իրականացվում, այդ գործով շարունակվում է նախաքննությունը և, բնականաբար, բոլոր վարկածներեն էլ ստուգվում են», – ապրիլի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նա խնդրեց հարցի համար ուղիղ պատասխան չակնկալել և խոստացավ, որ մոտ ապագայում ավելի համապարփակ տեղեկություն կտրամադրվի հանրությանը: Թեմայի շուրջ այլ հարցերի դատախազը չպատասխանեց: