Գագիկ Սուրենյանի խոստացած ինտենսիվ անձրևներն արդեն իրականություն են
Երեկ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և զգուշացրել, որ սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձերևներ: Նա նաև կոչ էր արել սիրահարվել, քանի որ «եղանակը տևական ժամանակով վատանալու է»:
Այսօր արդեն խոստացված ամպրոպային ու անձևային եղանակն իրականություն է:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-20-ը Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, որը ամենաակտիվը կլինի ապրիլի 17-ին։
Ապրիլի 16-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 20-ը հանարապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, իսկ ապրիլի 17-ին տեղումները կլինեն ինտենսիվ, կուղեկցվեն ամպրոպներով և քամու ուժգնացմամբ 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 16-17-ին ցերեկը կնվազի 10-12 աստիճանով, ապրիլի 20-ին ևս 3-4 աստիճանով։