Էլինա Դանիելյանը պահպանում է տեղը առաջատարների խմբում. Շախմատի ԵԱ
Անթալիայում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Վեցերորդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Ուկրաինան ներկայացնող Աննա Ուշենինայի հետ:
Էլինան ունի 4.5 միավոր և այժմ կիսում է 3-14-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Էլինան 5-րդն է: 6-րդ տուրում հաղթանակներ են տարել Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը, իսկ Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտվել են:
Լիլիթ Մկրտչյանն այժմ ունի 4 միավոր, իսկ Մարիա Գևորգյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը՝ 3-ական:
Առաջնության ավարտին մնում է 11 տուր: