Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարիկ Մարտիրոսյանին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ռուսաստանաբնակ հայտնի հայ շոումեն, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանին: ՀՀ նախագահն այս մասին գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր էջում:
Նա հրապարակել է իր և Գարիկ Մարտիրոսյանի լուսանկարը և մակագրել.
«Հյուրընկալել եմ հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանին»: