Նախագծի նպատակը կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացումն է․ Մակունց
Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագծի նպատակը ոչ թե կրճատումն է, այլ կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացումը։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պնդելով, որ դրանից հետևում է, որ այդպիսի բառապաշար պետք է օգտագործել։
Նրա խոսքով՝ թվեր հնչեցնելու կարևորության մասին է խոսվում, բայց ընդդիմադիր գործընկերները, որոնք ներկայացրել են կառավարության կառուցվածքի այլընտրանքային նախագիծ (խոսքը ԼՀԿ մասին է – խմբ), դրանում նույնպես որևէ թիվ ներկայացված չէ։