Եվս մեկ կանաչ տարածք վերադարձվում է համայնքին. Օղակաձև այգում շինություն է ապամոնտաժվում (լուսանկար)
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ տեղեկացնելով մայրաքաղաքի ենթադրաբար Օղակաձեւ այգում շինության ապամոնտաժման մասին:
Հերթական կանաչ տարածքը վերադարձվում է համայնքին, ասված է նրա Ֆեյսբուքյան գրառման մեջ: Հրապարակված լուսանկարներից կարելի է ենթադրել, որ աշխատնքներն իրականացվում են Օղակաձեւ այգում: