«Ա´յ, էս կոստյումը արդեն լավ կոստյում է։ Էն կոստյումը, որ կարվել էր, չի փոխվել»...(տեսանյութ)
Իշխանության ներկայացուցիչները հիշատակում են կառավարության գործող կառուցվածքի բոլոր արատավոր հանգամանքները, բայց կառուցվածքի փոփոխության նախագիծ ներկայացնելիս չեն փոխել դրանք։ Այս մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին։
«Ես ուղղակի զարմացած եմ, թե ինչո՞ւ եք դուք դա ասում … Տեսե´ք, հայտնի է, որ այս պետական կառավարման կառուցվածքը անվանվել է Սերժ Սարգսյանի կոստյում … Հիմա դուք բերել եք նախագիծ, առաջարկում եք … էդ կոստյումի այ էս կոճակները հանում եք, մեկ էլ էս կողմից եք երկու կոճակ հանել, ու ասում եք՝ ա´յ, էս կոստյումը արդեն լավ կոստյում է։ Էն կոստյումը, որ կարվել էր, չի փոխվել»,- ասաց Մարուքյանը։