Տուն-ինտերնատում խնամվող քաղաքացուն ՄԻՊ աջակցությամբ կատարել են սրտի անվճար ստենտավորում (տեսանյութ)
Նորքի տուն-ինտերնատի բնակիչ Ռուբեն Կճանյանը խնդրել է Պաշտպանի աջակցությունը սրտի անվճար ստենտավորման հարցում։
Նա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին Նորքի տուն-ինտերնատ այցի ընթացքում տեղեկացրել է, որ ունի առողջությանը վտանգ սպառնացող խնդիր․ անհրաժեշտ է սրտի կորոնար անոթների հրատապ ստենտավորում:
Առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում քաղաքացին կարողացել է անվճար ստենտավորվել։
Մանրամասները` տեսանյութում.