«Պանորամա Թբիլիսի» շինհրապարակից 3 բանվոր է ընկել. նախագիծը Բիձինա Իվանիշվիլիինն է
Վրաստանի Առողջապահության նախարարության Աշխատանքի տեսչության աշխատակիցները «Պանորամա Թբիլիսիի» շինարարական տարածք են այցելել։ Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։
Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի բազմապրոֆիլ «Պանորամա Թբիլիսի» նախագծի շինարարական աշխատանքներն իրականացնելիս երեք բանվոր է ընկել: Երեքն էլ վիրավոր են, այս պահին գտնվում են հիվանդանոցում:
Տարածքի անվտանգությունն ուսումնասիրելու նպատակով դեպքի վայր ժամանած նախարարության տեսուչներին թույլ չեն տվել մուտք գործել տարածք, ինչի պատճառով հավաքված քաղաքացիների և շինհրապարակի անվտանգության աշխատակիցների միջև առճակատում է տեղի ունեցել: